00:00:00

Քյարամյանի թեման չի փակվում․ «Հրապարակ»

08:24, 08 նոյեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Թեեւ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ փակ նիստում սաստել է կուսակիցներին՝ հորդորելով այլեւս չխոսել հայտնի լսումներից ու Արգիշտի Քյարամյանին պատժելուց, սակայն ՔՊ ներքին զրույցների թեման շարունակում է մնալ Քյարամյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը։ Նրանց կարծիքով, չպետք է Քյարամյանն անպատիժ մնա, քանի որ անհարգալից պահվածք է դրսեւորել խորհրդարանի՝ որպես ինստիտուտի նկատմամբ եւ փողոցային ժարգոնով խոսել դահլիճում նստածների հետ, հրապարակային մեղադրանքներ է հնչեցրել Հովիկ Աղազարյանի հասցեին, թե իբր նա փորձել է որդու գործով հովանավորչություն անել:

Այսինքն՝ ՔԿ ղեկավարն «իմացել, չի հայտնել» մինչեւ լսումները, ինչը նույնպես հանցանք է: Բայց ամենակարեւորը՝ ՔԿ ղեկավարն ԱԺ ամբիոնից հրապարակավ խոստովանել է, որ, լինելով քննչական կառույցի ղեկավար, առաջնորդվել է ոչ թե փաստերով, այլ օրենք է մեկնաբանել։ Խոսքն ԱԱՀ-ն վերադարձնելու վերաբերյալ հայտնի փոփոխության մասին է, որը հնարավորություն է տալիս ավտոներկրողներին Արեւմուտքից ներկրած, ապա Ռուսաստան արտահանած մեքենաների ԱԱՀ-ն հետ ստանալ: Օրենքը, անշուշտ, բաց ունի, որից փորձել են օգտվել որոշ բիզնեսմեններ, բայց դա ո՛չ Քյարամյանի, ո՛չ էլ ՊԵԿ-ի լուծելիք խնդիրն է, այն էլ՝ քրեական գործեր հարուցելու ճանապարհով: Եթե կար բաց, պարտավոր էին դիմել խորհրդարանին եւ առաջարկել հստակեցումներ մտցնել, մինչդեռ Քյարամյանն «առաջնորդվել է սեփական կարծիքով»՝ ասելով. «Մի ինչ-որ փուլում` ՊԵԿ-ի մեր շատ հարգելի գործընկերների հետ միասին որոշվեց, որ պետք է վերջ դրվի, մեր տեսանկյունից՝ պետության նկատմամբ խայտառակ վերաբերմունքին․․․»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 08․ 11․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր