Ուղիղ մեկ տարի առաջ, կյանքից հեռացավ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, հայտնում եմ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից:
՛՛Անգնահատելի է 1991թ․-ից ի վեր նորանկախ Հայաստանի դիվանագիտության կայացման և զարգացման գործում դեսպան Տեր-Ստեփանյանի ունեցած ավանդը, ով իր ողջ եռանդն ու ուժը նվիրել էր ի շահ հայ ժողովրդի անմնացորդ ծառայելուն՝ ինչպես կենտրոնական ապարատում իր աշխատանքով, այնպես էլ՝ միջազգային հարթակներում և կազմակերպություններում արժանավույնս ներկայացնելով մեր պետությունը։ Նա նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու բարեկամության ամրապնդման կարևոր դերակատարներից մեկն էր։
Իր մասնագիտական բարձ կարողություններով և նվիրումով հայ դիվանագիտության մեջ բացառիկ հետք թողած գործիչը մշտապես կմնա մեր հիշողություններում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։