00:00:00

350 հայկական բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետում

20:44, 07 նոյեմբեր 2024 Հասարակություն

Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ռուս-վրացական սահմանն անցնելու համար էլեկտրոնային հերթում գտնվող բեռնատարների մեկ երրորդը հայկական է: Այս մասին են վկայում հանրապետության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները, գրում է Սպուտնիկ Արմենիան: 

Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցված է 1080 բեռնատար, այդ թվում դեպի Վրաստան ընթացող հայկական 350 բեռնատար։

Ներկայում «Վերին Լարս» անցակետով երթևեկությունը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Անցակետում խցանումները կապված էին Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ:

Ըստ վիճակագրության՝ ամեն օր «Վերին Լարսով» անցնում է շուրջ 150 հայկական բեռնատար։
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանի տարածքով Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր