ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Պեստո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Արամի փ․) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Մասնավորապես՝
հանրային սննդի օբյեկտի հատակը, պատերը և առաստաղը գտնվել են ոչ նորոգ վիճակում, հեշտորեն չեն լվացվել և չեն ախտահանվել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։