00:00:00

Հաջորդ տարի Հայաստանը կենթարկվի մոնիթորինգի․ ԵԽ տարածքային իշխանությունների կոնգրեսի քարտուղար

23:43, 06 նոյեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Մաթյո Մորիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

 

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Եվրոպայի խորհրդի, մասնավորապես Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը, Հայաստանին ցուցաբերված աջակցությունը։

 Մաթյո Մորին իր հերթին ընդգծել է՝ ԵԽ Կոնգրեսը կարևորում է Հայաստանը, Հայաստանում իրականացվող ծրագրերը և դրանց ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը կլինի շարունակական։

«Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է և ողջունելի է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության կայացման ճանապարհին»,-ընդգծել է Մաթյո Մորին։

Հանդիպման ժամանակ շեշտադրվել է հետմոնիթորինգային գործընթացի կարևորությունը։ Մաթյո Մորին տեղեկացրել է, որ հաջորդ տարի Հայաստանը կենթարկվի մոնիթորինգի։

 Նախարար Սանոսյանն էլ նկատել է, որ ԵԽ կոնգրեսի կողմից մոնիթորինգն առիթ է ընդգծելու կատարված աշխատանքը, Տեղական ինքնակառավարման համակարգի համապատասխանությունը Եվրոպական խարտիային, ինչպես նաև վերհանել բացթողումները և շտկել դրանք։

Անդրադարձ է կատարվել նաև Համայնքների միությանը, համայնքներին տրամադրվող դոտացիաներին, համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր