Նիգերիայում ձերբակալել են Էդո նահանգից 16-ամյա աշակերտուհու, որը որոշել է վրեժ լուծել նախկին ընկերոջից և պատահաբար թունավորել նրան և նրա ընկերներին: Այս մասին հայտնում է Premium Times-ը։
Հոկտեմբերի 26-ի առավոտյան հայրը այցելել էր Ուզաիրու քաղաքից 19-ամյա Էմանուել Էլոգիին։ Բնակարանում նա հայտնաբերել է 5 երիտասարդ տղամարդու, այդ թվում՝ որդուն։ Նրանք բոլորը անգիտակից վիճակում էին։ Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել նրանց։
Շուտով պարզվել է, որ թույնը եղել է պղպեղային ապուրի մեջ, որը պատրաստել էր 16-ամյա Այշա Սուլեյմանը, որը ռոմանտիկ հարաբերությունների մեջ էր Էլոգիի հետ։ Ինչպես նշում է Daily Mirror-ը, երիտասարդները բաժանվել են, և աղջիկը որոշել է վրեժ լուծել նախկին սիրեցյալից: Սակայն Էլոգին կիսվել է իրեն հյուր եկած ընկերների հետ այն ապուրով, որի մեջ Սուլեյմանին թույն էր լցրել։
Հանցագործ աղջկան ոստիկանությունը ստիպված է եղել փրկել երիտասարդի զայրացած հարեւաններից, քանի որ նրանք փորձել են լինչի դատաստանի ենթարկել նրան, երբ իմացել են կատարվածի մասին: Այս պահին աղջիկը գտնվում է բանտում։