00:00:00

Արեգակի վրա X ամենաբարձր դասի հզոր բռնկում է տեղի ունեցել

21:12, 06 նոյեմբեր 2024 Աշխարհ

Արեգակի վրա նոյեմբերի 6-ին գրանցվել է X ամենաբարձր դասի բռնկում: Այդ մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը:

Ռուս գիտնականների խոսքով՝ երեւույթը հայտնաբերվել է Մոսկվայի ժամանակով 16:40-ին: X2.4 բռնկումը գրանցվել է ռենտգենյան տիրույթում 3883 բծերի խմբում (S08E13. Դրա տևողությունը կազմել է 32 րոպե։ Սա նոյեմբերին ամենաբարձր դասի արդեն երկրորդ բռնկումն է։

Չորեքշաբթի օրը Արեգակի վրա նկատվել է նաև M դասի թվով վեց բռնկում: Դրանցից ամենաուժեղը՝ M 5.9-ը, գրանցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին: Այն տևել է վեց րոպե։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր