Եվրոպական երկրները շահագրգռված են, որ ապագայում էլ Ուկրաինայի տարածքով ռուսական գազ ստանան, տարանցիկ այս ճանապարհը նրանց ձեռնտու է, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Իսկապես, Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերի 31-ին։ Եվրոպական երկրները, որոնք այսօր գազ են ստանում այդ խողովակաշարով, շահագրգռված են, որ գազի տրանզիտը շարունակվի, իսկ դա իր հերթին կախված է այն պայմանավորվածություններից, որոնք պետք է ձեռք բերվեն եվրոպական երկրների և Ուկրաինայի միջև»,- ասել է Նովակը։