Նույն օրը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի գլխամասից ստացվել է Գ. Ստեփանյանի կողմից ոսկու գրավադրման եւ վարկի ձեւակերպման գործընթացի տեսագրությունը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինս գրավի առարկա հանդիսացող ոսկու ձուլակտրոները չի տեսել, դրանք նախապես բանկի ոսկերիչին է տվել Վեդի քաղաքի բնակիչ ոմն Վրեժը եւ պայմանագիրը կնքելուց հետո հենց վերջինս էլ բանկի դրամարկղից ստացել է 5029 ԱՄՆ դոլար գումարը ու բանկից դուրս եկել՝ 120.000 ՀՀ դրամ տալով Գ. Ստեփանյանին: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ նույն մեխանիզմով եւս երկու անձանց անվամբ նույն մասնաճյուղում վարկեր են ձեւակերպվել: Պարզվել է նաեւ, որ ոսկու ձուլակտրոները Վրեժ. Հ.-ին են տվել 26-ամյա Արտակ եւ 24-ամյա Արա Թաթոսյան եղբայրները՝ Գ. Սարդարյանի միջնորդությամբ: Պարզվել է, որ եղբայրները, նախնական տվյալներով, պղնձի եւ ցինկի ձուլվածքներ են ոսկեջրել եւ տվել Վրեժին: Վերջինս իր ծանոթների անվամբ այդ ձուլակտորները գրավադրել է բանկում: Խմբի անդամներից Պավել Մ.-ն բանկի ոսկերիչն է, նա պղնձի եւ ցինկի ոսկեջրած համաձուլվածքները գնահատել է որպես ոսկի՝ իմանալով դրանց կեղծ լինելու մասին: Բացահայտվել է 18 հանցադրվագ: Բանկից վերցված գումարի չափը գերազանցում է մի քանի տանսյակ միլին դրամը: https://www.youtube.com/watch?v=SFOysTbpJA0