Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Հանրապետական թեկնածուին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։ Նրան հաջորդել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել է. «Պատրաստ ենք միասին աշխատել չորս տարի՝ խաղաղության և առավել բարգավաճման համար»։
Ուկրաինայի նախագահ Զելինսկին ևս շնորհավորել է՝ նշելով. «Անհամբեր սպասում եմ անձամբ շնորհավորելու նախագահ Թրամփին և քննարկելու ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները»։
«Ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի հավատարմությունը գլոբալ հարցերում «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցմանը: Սա հենց այն սկզբունքն է, որը գործնականում կարող է մոտեցնել խաղաղությունը Ուկրաինայում։ Հուսով եմ, որ մենք դա միասին կգործադրենք։
Մենք անհամբեր սպասում ենք ուժեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների դարաշրջանին՝ նախագահ Թրամփի վճռական ղեկավարությամբ։ Մենք ապավինում ենք Ուկրաինային ԱՄՆ շարունակական աջակցությանը», - X-ի իր էջում գրել է Զելենսկին: