00:00:00

Վերին Լարսի մոտ ավելի քան 250 հայկական բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանը հատելուն

22:49, 05 նոյեմբեր 2024 Հասարակություն

 

 

Ավելի քան 250 հայկական բեռնատարներ են գրանցված Վերին Լարսի անցակետի էլեկտրոնային հերթում: Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
 
Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում 964 բեռնատար կա, որոնցից 257-ը հայկական համարանիշներով են։
 
Կուտակումները պայմանավորված են նրանով, որ Վրաստանից դեպի Ռուսաստան տանող ճանապարհը փակվել է մեծ բեռնատարների համար։ Պատճառը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացած ձյունն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր