Շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ չի մեկնելու Բաքու՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին: Այս մասին գրում է 1lurer.am-ը։
Նրա խոսքով՝ համաժողովը Բաքվում անցկացնելը «երեսպաշտություն» է, քանի որ Ադրբեջանն ավտորիտար երկրի է, որը բռնաճնշումներ է իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ, իսկ հայերի նկատմամբ՝ էթնիկ զտումներ:
Թունբերգն այժմ Վրաստանում է: Նա մասնակցել է երեկ Թբիլիսիում կայացած ընդդիմադիր հանրահավաքին:
«Ես այստեղ եմ, որպեսզի աջակցություն հայտնեմ բոլոր ակտիվիստներին և քաղաքացիներին, որոնք դուրս են գալիս պաշտպանելու իրենց հիմնարար իրավունքները, ինչպիսիք են ազատությունը, արդարությունը և ժողովրդավարությունը»,- ասել է Թունբերգը: