Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողության ամբողջ ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 29 600 զինծառայող, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ոչնչացվել է ուկրաինական զինուժին պատկանող 184 տանկ, 106 հետևակի մարտական մեքենա, 107 զրահափոխադրիչ, 1078 զրահապատ մարտական մեքենա, հրետանային 259 զենք ու զինատեսակ, համազարկային կրակի 40 ռեակտիվ համակարգ, այդ թվում՝ 11 HIMARS և 6 MLRS (ամերիկյան արտադրության), այլ զենք ու զինտեխնիկա։