Թուրքիայում բնակելի շենքերից մեկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, պայթյունը տեղի է ունեցել Չորում քաղաքի հինգ հարկանի շենքի երրորդ հարկում։
Ըստ նախնական վարկածի՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել։
Չորումի նահանգապետ Ալի Չալգանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ, վիրավորվել՝ 16-ը։