Այսօր Իրանի հյուսիսում՝ Գարմսար քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 24-ի: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
Գարմսարում տեղի ունեցած 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է հիվանդանոց՝ հետագա բուժման համար, իսկ մնացածը տեղում բուժօգնություն են ստացել։