00:00:00

Ադրբեջանից գազի մատակարարման հարցը շուկայական հարթության մեջ չէ. «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն

20:23, 02 նոյեմբեր 2024 Աշխարհ

 

 

Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումը տեխնոլոգիական տեսանկյունից անհնարին չէ, բայց խնդիրը շուկայական հարթության մեջ չէ։ Այս մասին այսօր «Էներգետիկ գործընթացներ. տարածաշրջան» թեմայով սեմինարի ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին Հայաստանը ադրբեջանական գազը ստանում էր Ղազախից խողովակաշարով և գրեթե երեք անգամ ավելի, քան Ռուսաստանի և Իրանի կողմից Հայաստանին մատակարարվող տարեկան 2 միլիարդ խորանարդ մետրը։

Հակոբյանը հավելեց, որ 1990-ականներից մատակարարումները դադարեցվել են, և այժմ այդ խողովակներն օգտագործվում են որպես ներքին խողովակաշարեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր