00:00:00

ՇՀԿ երկրները դատապարտել են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը

12:45, 02 նոյեմբեր 2024 Հասարակություն

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրները խորապես մտահոգված են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ և խստորեն դատապարտում են Իրանի ռազմական օբյեկտների վրա հարձակումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տարածել է ՇՀԿ քարտուղարությունը։

«Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները խստորեն դատապարտում են 2024 թվականի հոկտեմբերի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական օբյեկտների վրա հարձակումը»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՇՀԿ անդամ երկրները խորապես մտահոգված են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ, որը կարող է իրական սպառնալիք առաջացնել միջազգային խաղաղության, անվտանգության և կայունության համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր