00:00:00

Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել․«Հրապարակ»

08:19, 02 նոյեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ «Նիկոլի գրպանի ոստիկանապետ» գրառմամբ պաստառներ փակցնելու համար երեկ դպրոցական աղջիկների էին տարել ոստիկանություն: Քննչականից ասացին, որ դպրոցականներ բերման չեն ենթարկվել, սակայն պարզվեց` ուղղակի նրանց ձերբակալելու որոշումներ չեն եղել:

«Այո, եղել են աղջիկներ, եւ նրանց եւս, ինչպես մյուսներին, բերման են ենթարկել զենք- զինամթերք ունենալու կասկածով»,- մեզ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Սակայն 18 տարին չլրացած այդ աղջիկների անունները չեն հրապարակում։ Նրանցից ինչ-որ իրեր են առգրավել՝ բջջային հեռախոսներ, գումար, բանկային քարտեր, տան բանալիներ, զարդեր։ «Այն ամենը, ինչ մարդու վրայից կարելի է հանել, վերցրել են ու չեն վերադարձրել։ Ոչ մի իրավական տրամաբանություն չկա»,- ասաց Խուդոյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 02․ 11․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր