00:00:00

Ինձ համար 2025թ․ հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է. Անահիտ Ավանեսյան

13:11, 01 նոյեմբեր 2024 Հասարակություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի համար 2025 թվականի հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է:

 

«Ցավոք սրտի, 2022 թվականին առողջապահության ծախսերը մենք ունեցել ենք ՀՆԱ-ի 1.5 տոկոսի շրջանակներում, 2023 թվականին դարձել է 1.6 տոկոս, իսկ 2025 թվականի այս բյուջեի շրջանակներում այն վերադարձել է 1,5-ի շրջանակ, ինչը, կարծում ենք՝ որպես առաջնահերթություն չի արտահայտում մեր դիրքորոշումը»,- ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ավանեսյանը:

 

Նա նշեց, թե շարունակաբար աշխատելու են, որ հավելյալ գումարներ հատկացնեն առողջապահությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր