00:00:00

Արցախից բռնի տեղահանված միայնակ անժառանգ տարեցները ևս կօգտվեն բնակարանային ապահովման ծրագրից

12:31, 31 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Արցախից բռնի տեղահանված միայնակ անժառանգ տարեցները ևս կօգտվեն մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրից։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։

 

Նախագծով առաջարկվում է սահմանել այնպիսի իրավակարգավորում, որը գործընկեր ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն կտա ծրագրի շրջանակում վարկավորել նաև միայնակ տարեցներին՝ հաշվի չառնելով վարկի գործողության ընթացքում նրանց մահվան և ժառանգի բացակայության ռիսկը։

 

Առաջարկվող կարգավորմամբ, եթե շահառուն չունի ժառանգ, ապա նրա մահվան դեպքում աջակցության գումարի վճարումը կազմակերպությանը կշարունակվի մինչև վարկի ամբողջական մարումը։

 

«Միայնակ անժառանգ տարեցների վարկավորումը ռիսկային է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների տեսանկյունից, քանի որ գործող իրավակարգավորմամբ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի (վարկառուի) մահվան դեպքում դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, եթե շահառուի ժառանգը չի հանդիսանում ընտանիքի անդամ»,- ասված է որոշման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր