Եվրահանձնաժողովը ԵՄ-ին անդամակցության թեկնածու երկրների առաջընթացի վերաբերյալ իր տարեկան հաշվետվության մեջ հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փակուղու առջև են մնում՝ երկրի հետ կապված որոշ մտահոգությունների պատճառով:
«Թուրքիան թեկնածու երկիր է և Եվրամիության հիմնական գործընկերը։ Այնուամենայնիվ, 2018 թվականից ի վեր երկրի հետ անդամակցության շուրջ բանակցությունները մնում են փակուղում՝ համաձայն Խորհրդի որոշման։ Լուրջ մտահոգություններ են մնում՝ կապված հիմնարար իրավունքների և օրենքի գերակայության, այդ թվում՝ դատական իշխանության անկախության ոլորտների հետ», - նշվում է փաստաթղթում։
Բրյուսելում հավելել են, որ օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների շուրջ երկխոսությունը շարունակում է մնալ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների անբաժանելի մասը։