00:00:00

Հերթը սահմանամերձ գյուղերինն է. ովքե՞ր կմիանան նախաձեռնությանը. «Փաստ»

08:57, 31 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես երևում է, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հիմնադրած «Համահայկական ճակատ» շարժումը չի բավարարվում միայն հասարակական-քաղաքական գործունեությամբ: Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ Կարապետյանի կոչով հավաքվել է հումանիտար օգնություն, որը բաշխվել է Լոռու մարզի՝ 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումներից տուժած անապահով տասնյակ ընտանիքների:

Ի մասնավորի, տուժած ընտանիքները սննդային մեկական արկղ ստացան, իսկ բազմազավակ ընտանիքներն ստացան երկուական արկղ: Մեր ունեցած տեղեկություններով, շարժումը նաև հիմնադրամ է ստեղծել, որպեսզի հնարավոր լինի առավել կազմակերպված իրականացնել տարաբնույթ օգնությունները: Հիմնադրամը նպատակ է որդեգրել անհրաժեշտ օգնությամբ ապահովել առավել կարիքավոր համայնքներին, հատկապես սահմանամերձ գյուղական բնակավայրերին:

Ի դեպ, հիմնադրամից տեղեկացնում են, որ ցանկացած անհատ կարող է իր ուժերի ներածին չափով միանալ այդ գործին, իսկ հիմնադրամն ինքնին «բաց է համագործակցության համար բոլորի հետ, ով կմիանա սահմանամերձ գյուղերի հզորացմանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր