00:00:00

Քյարամյանը չի վիրավորել՝ օրհնել է․ «Հրապարակ»

08:29, 31 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Երեկ խորհրդարանի մշտական հանձնաժողովներում Քննչական կոմիտեին հատկացվող բյուջեի նախագիծն էր քննարկվում, եւ նիստին ներկա էր նաեւ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որին, ըստ լուրերի, մի որոշ ժամանակ առաջ ՔՊ-ում պատրաստ էին բզկտել, քանի որ նախ արհամարհում էր պառլամենտը` որպես ինստիտուտ, եւ մերժում ֆրակցիայի հրավերները` ԱԺ գալու եւ ինչ-որ հարցեր փակ ֆորմատով քննարկելու: Իսկ հատկապես խորհրդարանական վերջին լսումներից հետո, երբ Քյարամյանն ակնհայտ անհարգալից, անվայելուչ պահվածք դրսեւորեց խորհրդարանում, որոշ իշխանական պատգամավորներ հրապարակային հայտարարեցին, որ դա չպետք է անհետեւանք մնա, ու ՔՊ-ում սպասում էին, որ Քյարամյանը պետք է լքի պաշտոնը կամ որեւէ խիստ պատժի արժանանա։

Սակայն Քյարամյան-ՔՊ-ականներ շփումից պարզ դարձավ, որ անհիմն չեն այն խոսակցությունները, որ նա վայելում է վարչապետի եւ նրա կնոջ հովանավորչությունը, եւ նրանք չեն պատրաստվում ազատվել Քյարամյանից։ ՔՊ-ական տիկնայք երեկ այնպիսի զգուշավորությամբ ու հարգալից տոնով էին հարցեր տալիս ՔԿ նախագահին, հարց ու պատասխանի վերջում շնորհակալություն հայտնում, ընթացքում գլխով հավանություն տալիս Քյարամյանի ասածներին, որ կարելի էր կարծել, թե նա ոչ թե վիրավորել, այլ օրհնել է իրենց գործընկերոջը. Հասմիկ Հակոբյանը, Ալխաս Ղազարյանը, Սոնա Ղազարյանը, Էդգար Հակոբյանը` Քյարամյանին հարցեր տվող այս պատգամավորներից եւ ոչ մեկը նրան չհիշեցրեց նրա անվայելուչ պահվածքի եւ խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 31․ 10․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր