Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ շաբաթ օրը, Իրանի վրա հարձակվելիս, բացի Իրաքի օդային տարածքից, սիոնիստական ռեժիմը օգտագործել է այլ երկրների երկինք, հայտնում է ԻՌՆԱ-ն։
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է․ «Իրանի վրա Իսրայելի հարձակման ժամանակ ռեժիմի հետ ամենաշատ համագործակցությունն ունեցել է ԱՄՆ-ն»։
Հոտեմբերի 26-ին իսրայելը հարձակում իրականացրեց Իրանի Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգների վրա։ Իրանի ՀՕՊ համակարգը հաջողությամբ դիմակայեց հարձակմանը։
«Հարձակումից առաջ ես եղել եմ Իրաքում, և Իրաքի իշխանությունները մեզ ամենաբարձր մակարդակով վստահեցրել են, սակայն տեղեկություններ կան, որ օգտագործվել է Իրաքի օդային տարածքը։ Խորհրդակցություններ են ընթանում իրաքյան կողմի հետ՝ միջազգային մակարդակով Սիոնիստական ռեժիմի դեմ Իրաքի բողոքի առնչությամբ»,- շեշտել է նա։
Pars Today-ի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Իրանի ԱԳ նախարար սեյեդ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելին Իրանի վրա հարձակման համար օդային միջանցք են տրամադրել ամերիկացիները, հետևաբար ԱՄՆ-ն ու մի շարք եվրոպական երկրներ այդ հարձակման գլխավոր գործընկերներն են։
Նա նշել է․ «Իրանը դատապարտում է Սիոնիստական ռեժիմի ագրեսիան և իրեն վերապահում պատասխան տալու իրավունքը։ Իրանի հողի վրա հարձակում է իրականացվել և բնական է, որ պատասխանը կտրվի համապատասախան ժամանակին»։
Արաղչին հավելել է․ «Մեր դիրքորոշումը լիովին հստակ է՝ հիմնված միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա։ Այս ագրեսիային կարելի է պատասխանել»։
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ իրանական կողմը հայտարարել է ՄԱԿ-ին և այլ միջազգային կառույցներին ուղղված իր բողոքի մասին՝ Իրանի վրա հարձակվելու նպատակով Իրաքի և այլ երկրների օդային տարածքն օգտագործելու առնչությամբ։