00:00:00

ԱԺ գնումներն ու ՔՊ նախարարի նոր թեկնածուի հետ առնչություն ունեցող ընկերությունը. «Ժողովուրդ»

09:54, 30 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստում որոշվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

Հիշեցնենք, որ անցած տարի մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ազգային ժողովի հերթական ներկայացուցչական ծախսերի համար մեկ շաբաթում պետական բյուջեից հատկացվել է 3 միլիոն դրամ։

3 միլիոնից 1 միլիոն 900 հազար դրամով ԱԺ աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել AWI բրենդային ժամացույցների խանութ-սրահի հետ և ձեռք է բերել 32 ժամացույց՝ 25 հազարից մինչև 96 հազար դրամ արժողությամբ։

ԱԺ աշխատակազմի կնքած պայմանագրի համաձայն՝ ժամացույցները նախատեսված են արտասահմանյան պատվիրակների համար։

Ազգային ժողովի աշխատակազմը մեկ այլ և դարձյալ մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Սիթի Սենթրս» ՍՊԸ-ի հետ, որը «Ռամադա» հյուրանոցում 1 միլիոն դրամով հյուրանոցային ծառայություններ է մատուցել Ազգային ժողով այցելած պատվիրակություններին։

Նշենք, որ «Սիթի Սենթրս» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ հայտնվում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. հենց այս ՍՊԸ-ից էր 2019 թվականին տարեկան 5 միլիոն դրամ աշխատավարձ հայտարարագրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող Սրբուհի Գալյանի ամուսինը՝ Պետրոս Մկրյանը։

Ի դեպ, 2019 թվականին այս ընկերությունը ստացած մոտ 10 միլիոն դրամի դիմաց ազատվել էր ավելացված արժեքի հարկից, որովհետև 2019 թվականի դրությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ բարեգործական էր որակվել Գալյանի ամուսնու հետ առնչություն ունեցող ընկերության և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի գործունեությունը։

Ըստ Ավինյանի որոշման՝ «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ն 9,616,250 դրամի հյուրանոցային ծառայություններ էր մատուցել՝ առանց ավելացված արժեքի հարկ վճարելու։


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր