00:00:00

Ավազան գյուղից մոլորված քաղաքացին հայտնաբերվել է

21:21, 29 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Հոկտեմբերի 29-ին, ժամը 17։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին դուրս է եկել Ավազան գյուղից ու մոլորվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

 

Փրկարարները տեղորոշված տարածքում հայտնաբերել են Մ․ Մ․-ին (ծնված 1994 թ․) և ուղեկցել պարեկային ծառայության աշխատակիցների մոտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր