00:00:00

ԵՄ-ն չպետք է ճանաչի վրաստանյան ընտրությունները. Ռոթ

14:30, 29 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Եվրամիությունը չպետք է ճանաչի Վրաստանի խորհրդարանական ընտրությունները, X սոցիալական ցանցում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

 

Ռոթն ասել է՝ եթե ​​իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այդքան վստահ է իր ազնիվ հաղթանակին, ապա, անշուշտ, անմիջապես անկախ հետաքննություն կսկսի կեղծիքների մասին բոլոր մեղադրանքների վերաբերյալ:

 

«Դրանից հետո նոր ընտրությունների մասին որոշում պետք է կայացվի անկախ զեկույցի հիման վրա»,- շեշտել է Ռոթը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր