00:00:00

Վրաստանի ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում

10:53, 29 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Վրաստանյան ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց հավաքված հանրահավաքի մասնակիցներին ներկայացրել են գործողությունների ծրագիրը։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:

Ընդդիմադիր «Միասնություն — Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն հայտարարել է.

«Առաջին՝ ինչպես դուք, այնպես էլ՝ մենք, այս ընտրությունները ոչ լեգիտիմ ենք ճանաչում։ Երկրորդ՝ մենք չենք պատրաստվում մտնել այս խորհրդարան, ոչ միայն մանդատներից կհրաժարվենք, այլև ընտրացուցակները կցրենք։ Երրորդ՝ պայքարելու ենք այնքան, մինչև հաղթենք, և մենք միասին ենք հաղթելու։ Չորրորդ՝ մենք ունենք ընտրությունները նորից անցկացնելու շատ կոնկրետ պահանջ, բայց ընտրությունները պետք է անցկացնի Միջազգային ընտրական վարչությունը։

Մենք չենք պատրաստվում գնալ որեւէ բանակցության, չենք պատրաստվում որևէ երկխոսություն վարել։ Միակ բանակցությունն ու համաձայնությունը պետք է լինեն նոր ընտրությունների շուրջ, որոնք կանցկացվեն միջազգային վարչակազմի կողմից»:

Խորհրդարանի դիմաց շարունակվում է Վրաստանի նախագահի և ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած բողոքի ակցիան։

Հոկտեմբերի 28-ին Վրաստանի նախագահը կոչ էր արել հանրությանը հավաքվել խորհրդարանի մոտ՝ հայտնելու իրենց դիրքորոշումը ոչ լեգիտիմ ընտրությունների վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր