00:00:00

Արմավիրում գրանցվել է առաջին ցրտահարությունը

10:38, 29 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Շաբաթվա ընթացքում որոշ լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների, կաղամբի և կարտոֆիլի բերքահավաքը:

Լեռնային շրջաններում առաջացել է աշնանացան ցորենի երրորդ տերևը, նախալեռներում՝ հանգուցային արմատները, հովտային շրջաններում այն ծլել է։

 Ներկայացնելով հոկտեմբերի 21-27-ի ընթացքում ագրոօդերևութաբանական  տեղեկատվություն՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից  հայտնում են, որ եղանակային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել աշնանացանի աճի և զարգացման  համար։

Հոկտեմբերի 22-24-ին Արմավիրում գրանցվեց առաջին ցրտահարությունը, օդում մինչև -1․․․․-2 աստիճան ցուրտ։ Նույն ժամանակահատվածում լեռնային շրջաններում հողի մակերևույթին գրանցվել է -5․․․-8, առանձին վայրերում՝ մինչև  -10․․․-12 աստիճան ցուրտ, ինչը  կարող է վտանգավոր լինել թերզարգացած աշնանացանի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր