Մոսկվան կարող է քննարկել շփումների վրացական առաջարկները, եթե այդպիսիք կան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Քուվեյթի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Եթե լինեն հավելյալ առաջարկներ մեր վրացի հարևաններից, մենք, իհարկե, կքննարկենք դրանք», - ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է երկխոսություն վարել վրացիների հետ։