Թուրքիայի հարավային Ադանա նահանգում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման վարչության (AFAD) հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Քոզանի շրջանում Երեւանի ժամանակով 21:07-ին:
Երկրաշարժի օջախը գտնվել է 20,13 կմ խորության վրա: