00:00:00

«Վրացական երազանքը» հավաքել է 54% ձայն, սակայն պարտվել է Թբիլիսիի բոլոր շրջաններում․ Վրաստանի ԿԸՀ

08:25, 27 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Վրաստանի իշխող « Վրացական երազանք » կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների մոտ 54,2 տոկոսը՝ տեղամասերի 99 տոկոսի տվյալների հաշվարկից հետո: Այս մասին հայտնում է Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Միևնույն ժամանակ հանձնաժողովից հայտնում են, որ իշխող ուժը պարտվել է բոլոր շրջաններում, իսկ Վրաստանի տարածքից դուրս ձևավորված ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքում ստացել է 17,73%:

Ընդդիմադիր ուժերը նախնական հաշվարկով ստացել են հետևյալ քանակի ձայներ՝ տոկոսային արտահայտությամբ․

Փոփոխությունների համար կոալիցիա» - 11,197 

«Միասնություն կոալիցիա» - 9,797 

«Լելո ուժեղ Վրաստան» - 8,264 

«Գախարիա Վրաստանի համար'» - 8,264 

«Գիրչի» - 3,253

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր