«Վրացական երազանք» կուսակցության տասնյակ կողմնակիցներ ներխուժել են ընդդիմադիր «Ազգային շարժման» կենտրոնական գրասենյակ և հարձակվել կուսակցության ներկայացուցիչների վրա, տեղեկաացնում է Civil Georgia-ն։
Նշվում է, որ տղամարդիկ գրասենյակ են ժամանել մեքենաներով, որոնց պատուհաններից կախված էին «Վրացական երազանքի» հսկայական դրոշները:
Pirveli հեռուստաալիքը հրապարակել է Ազգային շարժման անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կադրեր, որոնք պղպեղի սփրեյ են կիրառել հարձակվողների նկատմամբ, որից հետո նրանք լքել են տարածքը։
Նշենք, որ Վրաստանում ընտրատեղամասերն արդեն փակվել են, ինչից ընդամենը կես ժամ հետո իշխող «Վրացական երազանքը» գլխավոր շատբի դիմաց սկսել է տոնել հաղթանակը: