Ռուսաստանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում բոլոր ուղղություններով: Այս մասին Россия-1» հեռուստաընկերության եթերում՝ «60 րոպե» հաղորդաշարի շրջանակում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են հարձակողական գործողություններ՝ տարբեր ակտիվությամբ։ Օրինակ՝ Խերսոնի ուղղությամբ` քիչ ակտիվությամբ, որովհետև այնտեղ իրավիճակը կայուն է, առաջխաղացումներ են եղել։ Ընդհանրապես՝ բոլոր տեղաշարժերը հօգուտ ռուսական բանակի են»։
Պուտինի խոսքով՝ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացմանը նպաստում են «ժամանակակից տեխնիկա կիրառելու, հակառակորդի կողմից նույնպիսի տեխնիկայի կիրառմանն արագ արձագանքելու կարողությունները, կուտակված փորձը»։