00:00:00

Մեծ Բրիտանիան մտահոգված է՝ անօրինական ներգաղթյալների թիվն աճել է

19:46, 26 հոկտեմբեր 2024 Աշխարհ

2024 թվականի 10 ամիսների ընթացքում Լա Մանշով Մեծ Բրիտանիա եկած անօրինական ներգաղթյալների թիվը հասել է 29 578-ի, ինչը, ըստ Բրիտանիայի ՆԳ նախարարության, ավելին է, քան ամբողջ 2023 թվականին, երբ նեղուցով Միացյալ Թագավորություն եկած անօրինական ներգաղթյալները 29 437-ն էին։

 

Այնուհանդերձ, անօրինական ներգաղթյալների ամենամեծ հոսքը Մեծ Բրիտանիայում գրանցվել է 2022 թվականին․ այդ ժամանակ ծովով 45 700 մարդ է մտել երկիր։  

 

Անօրինական ներգաղթի խնդիրը Մեծ Բրիտանիայում սրվել է Եվրամիությունից դուրս գալուց հետո։ 2018-ին փչովի նավակներով Լա Մանշը անցել և Մեծ Բրիտանիա է եկել 120 000-ից ավելի անօրինական ներգաղթյալ, 200 հոգի մահացել է՝ փորձելով անցնել նեղուցը։ 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր