Անհայտ անձինք ներխուժել են «Միացյալ ազգային շարժման» գրասենյակ։ Հայտնում են վրացական ԶԼՄ-ները։
Նրանք ջախջախել են այն տարածքը, որտեղ կուսակցությունը ճեպազրույցներ է անցկացնում, ընդհարումների մեջ են մտել ընդդիմության կողմնակիցների հետ, իսկ հետո նրանց հետ են մղել պղպեղի սփրեյներով։
Հիշեցնենք՝ ժամեր առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղարը հայտարարել էր՝ սադրիչները ծեծկռտուքներ են կազմակերպել ամբողջ Թբիլիսիում: