00:00:00

Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել է` Վրաստանի իշխող կուսակցությունը մեծամասնություն է ստանալու

18:19, 26 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ըստ նախընտրական շտաբի ընտրատեղամասերից ստացված նախնական տեղեկատվության՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երաշխավորված մեծամասնություն է ստանալու։

Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իշխող կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետի խոսքերը ճեպազրույցից։

«Ըստ նախնական տեղեկությունների, որոնք մենք ստանում ենք տեղական նախընտրական շտաբից՝ «Վրացական երազանք»-ին արդեն երաշխավորված է վստահ մեծամասնությունը Վրաստանի խորհրդարանում», - ասել է Կալաձեն։

Չնայած դրան՝ քաղաքական գործիչը երկրի բնակիչներին կոչ է արել էլ ավելի ակտիվ լինել, որպեսզի «Վրացական երազանքը» խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր