Իրանը, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության վրա, իրեն պարտավորված է համարում արձագանքել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարվածներին։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Իսրայելի ագրեսիվ գործողություններն Իրանի ռազմական կենտրոնների դեմ և դրանք համարում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության, մասնավորապես՝ սկզբունքի բացահայտ խախտում։
Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը, ելնելով օրինական պաշտպանության իր իրավունքից, որն արտացոլված է նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածում, իրեն տալիս է արտաքին ագրեսիայի գործողություններից պաշտպանվելու իրավունք և պարտավորություն։
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 26-ի գիշերը հայտարարել էր, որ հարվածներ կհասցնի Իրանում ռազմական օբյեկտներին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու նպատակով։ CBS News-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։