00:00:00

Իրականում նպատակը, կարծես, մեկը պիտի լիներ. «Փաստ»

09:40, 26 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում ավելի ակտիվ են դարձել խոսակցություններն այն մասին, որ քաղաքական ուժերի գործողությունների հիմքում առաջիկա ընտրություններն են, երբ էլ դրանք լինեն՝ հերթական, թե արտահերթ: Իրականում այստեղ արտառոց բան չկա, և քաղաքական ուժերի նման վարքը շատ բնական է: Ցանկացած քաղաքական ուժի գործունեության տրամաբանության մեջ ընդգծված է նաև ընտրական հնարավոր պրոցեսը: Խնդիրը վերաբերում է բովանդակությանը, այսինքն՝ քաղաքական ուժերի «ընտրական» գործելակերպին:
 
Տեսեք, եթե ամբողջ աշխարհում, որպես կանոն, կա իշխանություն և ընդդիմություն, ապա մեր մոտ կա իշխանություն, կա «տիտղոսային» պիտակումն ստացած ընդդիմություն, և կան այլ ուժեր, որոնք, տրամաբանորեն, կարծես թե, պետք է էլի ընդդիմություն լինեն: Դե, «այլ ուժեր» ասելով՝ մենք նկատի չունենք Փաշինյանի բացահայտ կամ «վառված» սատելիտներին: Եվ, ահա, այդ «ռասկլադում» ժամանակ առ ժամանակ ակտիվանում են թիրախավորումները խորհրդարանական ընդդիմության, հիմա արդեն՝ նաև «Սրբազան պայքարի» ուղղությամբ՝ «վայ, ինչի՞ մանդատները չեն դնում..., վայ, բա ինչի՞ այսօր ցույց արեցին (չարեցին), վայ, ինչի՞ մասնակցեցին այսինչ բանին, վայ, ինչի՞ ուշ հասան Բաղրամյան», և այլն, և այլն:
 
Մտադրությունները տարբեր են, հնարավոր է՝ նաև բարի, անկեղծ, մտահոգ: Չենք վիճում: Բայց այս ամենն, ի վերջո, հանգում է իշխանության շահերի սպասարկման: Ստացվում է՝ մի տեսակ ընդդիմության ընդդիմություն: Այնինչ, թվում է՝ ընդդիմության միասնական ու հավաքական խնդիրն ու նպատակը մեկը պիտի լինի. պայքարել իշխանության, այն էլ՝ այսպիսի իշխանության դեմ, այլ ոչ թե միմյանց դեմ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր