00:00:00

ՊԵԿ-ը Սոցապ նախարարի ընտանիքին պատկանող ռեստորանում ստուգումներ է արել․«Հրապարակ»

08:52, 26 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Մեր տեղեկություններով, Պետեկամուտների կոմիտեն վերջերս ստուգումներ է արել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ընտանիքին պատկանող՝ Փարաքարում գտնվող «Լիանա գարդեն հոլ» ռեստորանում։ Պատմեցին, որ չարաշահումներ ու խախտումներ են արձանագրվել, սակայն ՊԵԿ աշխատակիցները ռեստորանը չեն կապարակնքել, թեպետ բավարար հիմքեր ունեցել են։ Տեղեկությունը ճշտեցինք նախարար Նարեկ Մկրտչյանից:

Նա ասաց. «Այո, ռեստորանը պատկանում է իմ հորեղբորը, բայց ես տեղյակ չեմ այդ ստուգումներից։ Եթե նույնիսկ խախտումներ են հայտնաբերել, ապա համապատասխան ընթացք կտան»։ Հարցին՝ իրեն չե՞ն հայտնել, որ հորեղբոր ռեստորանում ստուգումներ են արել, ասաց․ «Իհարկե ոչ, եթե անգամ նման պրակտիկա լինի, ես՝ ինքս, կկանխեմ իմ տեղեկացնելը»:

Իսկ ի՞նչ միջոցներով է նախարարի հորեղբայրը ձեռք բերել այդ շքեղ եւ թանկարժեք ռեստորանային համալիրը։ «Երբ ես եղել եմ 3 տարեկան կամ անգամ ծնված չեմ եղել, հորեղբայրս բիզնեսներ է ունեցել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանից դուրս»։ Նշենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում ընթացող քննություններում դատախազությունը գնում-հասնում է մինչեւ սովետական տարիներ եւ պահանջում է հիմնավորել իրենց գույքի ծագումը:
 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 26․ 10․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր