00:00:00

«Թուրքիան իրավունք ունի պատասխանատվության ենթարկել հարձակումն իրականացրածներին». Պենտագոն

21:28, 25 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Պենտագոնի մամուլի փոխխոսնակ Սաբրինա Սինգհը մամուլի ասուլիսի ըանթացքում անդարադարձել է Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա կատարված զինված հարձակմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

 

TUSAŞ-ի դեմ ահաբեկչությունից հետո Թուրքիան ոչնչացնում է Իրաքի ու Սիրիայի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր»-ի (YPG) թիրախները։

Անդրադառնալով թիրախների ոչնչացման հարցին՝ Սինգհը նշել է. «Ինչպես տեսանք Թուրքիայում, դա ահաբեկչության տեսք ունի։ Նրանք իրավունք ունեն պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր իրականացրել են այս հարձակումը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր