00:00:00

«Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը». ԱԳՆ

21:01, 25 հոկտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը. հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:

«ԵՄ դիտորդական առաքելության ներկայիս մանդատը կավարտվի 2025թ. սկզբին, և Հայաստանը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը և հետագա գործունեությունը` դրական գնահատելով ԵՄ դիտորդական առաքելության գրեթե երկամյա գործունեությունը»,- նշված է հարցման պատասխանում։

Հիշեցնենք՝ 2022 թ. հոկտեմբերի 20-ից Հայաստանում իր գործունեությունն սկսեց ԵՄ դիտորդական առաքելությունը։

ԵՄ 40 քաղաքացիական դիտորդ-փորձագետներից բաղկացած հայաստանյան առաքելությունը իրականացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի դիտորդություն՝ մարտական դիրքերի և հրադադարի վերաբերյալ զարգացումների առնչությամբ կանոնավոր և իրավիճակային զեկուցումների միջոցով։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր