00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին

20:21, 25 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության ղեկավար Այհան Հաջիզադեն սոցցանցերում պատասխանել է դեսպան Լիբիի և Գուբադ Իբադօղլուի հանդիպման մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակմանը:

Այդ հրապարակման մեջ ասվում էր, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները, մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև հանել Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և ազատ արձակել բոլոր «անարդարացիորեն ձերբակալվածներին»:

«Միացյալ Նահանգներն իրավունք չունեն օգտագործել և խեղաթյուրել մարդու իրավունքների հարցերը՝ որպես ներքին գործերին, հետաքննության գործընթացին և դատական իշխանության անկախությանը միջամտելու միջոց։ Ադրբեջանում լիովին երաշխավորվում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ Միևնույն ժամանակ, ինչպես և ԱՄՆ-ում, քրեական հանցագործությունների համար պատիժ կրող քաղաքացիները, առանց խտրականության, ենթակա են պատժի ռեժիմների վերաբերյալ համապատասխան օրենքների պահանջներին:

Իրավասու դատարանի կողմից ազգային օրենսդրության համաձայն դատապարտված որոշ անձանց ազատ արձակելու անհիմն պահանջները՝ հանուն որոշ օտարերկրյա կառավարությունների և քաղաքական գործիչների քաղաքական նախասիրությունների, կասկածի տակ են դնում օրենքի գերակայության իրական հանձնառությունը», — ասվում է Այհան Հաջիզադեի հրապարակման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր