00:00:00

Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լոռու, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայերում

13:09, 25 հոկտեմբեր 2024 Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Արագածավան, Արտենի բնակավայրերի, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի, «Հիդդեն գոլդ» ՍՊԸ-ի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

 

Պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Պուշկինո, Լոռի Բերդ, Ագարակ, Լեջան, Յաղդան, Կողես, Բովաձոր, Ուռուտ, Սվերդլով բնակավայրերի, Տաշիր քաղաքի, Սարատովկա, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Լեռնահովիտ, Պրիվոլնոյե, Մեծավան, Միխայելովկա, Նորաշեն, Պետրովկա, Արծնի, Սարչապետ բնակավայրերի, Անտառամուտ, Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ բնակավայրերի, Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Վեսնա» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ի, «Վահան և Ինգա Գրիգորյաններ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Գազօիլ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լեռանուն» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Մերարա» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ԳՊՄ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ստեպշին» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սարիգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սարգիս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Ձաղիձոր» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-3 «Առդա» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:  

 

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր