00:00:00

Հակակրոնական կեցվածք ունեցող Բաքու հրավիրված կրոնական առաջնորդները կայցելեն օկուպացված Արցախ. Դանիելյան

23:00, 24 հոկտեմբեր 2024 Աշխարհ

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Բաքվին հաջողվել է նոյեմբերի 5-7-ը համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կազմակերպել՝ 200 կրոնական գործիչների և գիտնականների մասնակցությամբ: Նախատեսվում է նաև նրանց այցն օկուպացված Արցախ: 

 

Բնորոշն այն է, որ հրավիրված կրոնական առաջնորդներին և գիտնականներին առանձնակի չի անհանգստացրել, որ այս նախաձեռնության հեղինակը բացահայտ հակակրոնական կեցվածք ունեցող երկիր է, և նախաձեռնությունը միայն այդ երկրի իշխանությանն է պետք՝ իրենց ոճրագործությունները նաև կրոնական առաջնորդների ու գիտնականների միջոցով իբր սրբագրելու համար, այլ կերպ ասած՝ իրենք կամա, թե ակամա ընկալվում են սոսկ որպես քաղաքական գործիք: 

Հ.Գ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը նոյեմբերին Բաքվում կայանալիք համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, ինչը ևս սպասելի էր ….»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր