Ձերբակալվել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Սերգեյ Մոչալնիկովը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններում:
՛՛Որոշվում է մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի հարցը՛՛,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ գործի նյութերը դատարան կուղարկվեն ուրբաթ՝ հոկտեմբերի 25-ին:
Մոչալնիկովն էներգետիկայի փոխնախարար է նշանակվել 2022 թվականի ապրիլին։