00:00:00

Ֆրանսիան 100 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին. Մակրոն

14:57, 24 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Ֆրանսիան 100 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին՝ աջակցության համար, հինգշաբթի Փարիզում կայացած միջազգային համաժողովում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին գրում է rfi.fr կայքը:

Նա ընդգծել է, որ «Լիբանանի բնակչությանը, ինչպես պատերազմի պատճառով տեղահանված հարյուր հազարավոր մարդկանց, այնպես էլ նրանց հյուրընկալող համայնքներին անհապաղ հսկայական օգնություն է անհրաժեշտ»:

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինյալների և Իսրայելի միջև պատերազմի հետևանքով երկրում ավելի քան 800,000 մարդ է տեղահանվել, ավելի քան 2,500 մարդ զոհվել է, տնտեսական ճգնաժամը խորացել է:

Համաժողովի ֆրանսիացի կազմակերպիչները հուսով են, որ մասնակիցների կողմից մարդասիրական օգնության ֆինանսական խոստումները կբավարարեն 426 միլիոն դոլարը, որը, ըստ ՄԱԿ-ի, անհապաղ անհրաժեշտ է Լիբանանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր