00:00:00

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն Արարատյան դաշտում սպասվում է 1-3 աստիճան ցուրտ

13:37, 24 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։

Երևանում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։

 

Մարզերում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր