00:00:00

Միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ․ Զախարովա

21:13, 23 հոկտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ավանդական ճեպազրույցում պատասխանել է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին լրագրողների հարցին։


«Դե, կարծում եմ, այստեղ խոսքը ոչ թե հույսի կամ դրա բացակայության մասին է, այլ փոխադարձ ընդունելի արդյունքների կամ փոխընդունելի արդյունքի հասնելու, փոխընդունելի լուծում գտնելու, որը կգոհացներ թե՛ Երևանին, թե՛ Բաքվին։
Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, այս ամբողջ ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք այս ուղղությամբ։ 

Բայց անկեղծ ասած՝ մենք դեռ պատրաստ ենք մեր գործընկերներին համակողմանի օգնություն ցուցաբերել։ Ինչպես արդեն ասացինք, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումից կշահի ողջ տարածաշրջանը։

Ուշադրություն ենք հրավիրում նաև այս հարցի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի վերջին մեկնաբանության վրա։ Նա ընդգծել է, որ ահա ուղիղ մեջբերում եմ. «Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։ Ուստի մենք աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասել է Զախարովան։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր