00:00:00

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

21:03, 23 հոկտեմբեր 2024 Աշխարհ

 

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է, թե արդյոք ամրապնդելով պաշտպանության ոլորտի հարաբերությունները Հայաստանի հետ, Ֆրանսիան բավարա՞ր է համարում Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, և արդյոք Հայաստանը վտանգի տակ չէ:

Ծագումով հայ Կասբարյանը, որը նախքան նախարարի պաշտոնը ստանձնելը, որպես պատգամավոր երկար ժամանակ գործունեություն է ծավալել Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի շրջանակներում, ընդունել է, որ Հայաստանը դեռ վտանգի տակ է, քանի որ բախվում է հարևան Ադրբեջանի մշտական ​​ագրեսիային, որի ծավալապաշտական ​​նկրտումները շատ ուժեղ են։ Նա միաժամանակ վստահեցրել է, որ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին և, թերևս, Եվրոպայի միակ երկիրն է, նույնիսկ միակ արևմտյան երկիրը, որն այդքան մոտ է Հայաստանին, և ոչ միայն խոսքով։

«Ֆրանսիան շատ ակտիվ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին համագործակցության միջոցով։ Դա անում է՝ մատակարարելով պաշտպանական սարքավորումներ: Կարծում եմ՝ Ֆրանսիան միակ եվրոպական երկիրն է, որը պաշտպանական տեխնիկա է մատակարարում Հայաստանին։ Ես ողջունում եմ պարոն Լըկորնյուի գործողությունները, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աշխատել են, որ Ֆրանսիան ամրապնդի իր ռազմավարական գործընկերությունը և նպաստի  բազմաթիվ թշնամիներով շրջապատված այս փոքր պետության պաշտպանությանը»:

Գիյոմ Կասբարյանը պարզաբանել է, որ Հայաստանը մի երկիր է, որը վտանգված է և Ֆրանսիայի հետ կիսում է բազմաթիվ արժեքներ՝ սկսած ժողովրդավարությունից։ «Այդ պատճառով ես, իհարկեմիշտ աջակցելու եմ հայերին, ինչպես և կառավարությունը, ինչպես միշտ աջակցել է Ֆրանսիան»,- ասել է նախարարը և հույս է հայտնել, որ Ֆրանսիան՝ որպես եվրոպական երկիր, որը Հայաստանին ցուցաբերվող աջակցության առաջնագծում է, կշարունակի այդ կուրսը, գրում է 1lurer.am-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր